Մեր մասին

“ԼԱԷԿԱ” ՀՁ ՍՊ ընկերությունը, որը հիմնադրվել է 1999 թ-ին, իրականացնում է ստոմատոլոգիական և ընդհանուր բժշկական նյութերի,սարքավորումների ներմուծում և մեծածախ վաճառք Հայաստանի Հանրապետությունում:

“ԼԱԷԿԱ” ՀՁ ՍՊ ընկերության հիմնական նպատակն է ՀՀ առողջապահական հաստատություններին  մատակարարել բարձրորակ նյութեր, սարքավորումներ, ինչը և հանդիսանում է բժշկական ծառայությունների բարձրակարգ մատուցման հիմքը:

Ընկերությունը վերջին 12 տարիների ընթացքում հաջողությամբ համագործակցում է ավելի քան 19 հանրահայտ ընկերությունների հետ` հանդիսանալով այդ ընկերություների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

“ԼԱԷԿԱ” ընկերության գործընկերներն են`

 “W/H” (Ավստրիա) – Վիրաբուժական և տուբինային ծայրակալներ, Իմպլանտալոգիայի ապարատ ,  Ախտահանիչ ավտոկլավներ,  ծայրակալներ, յուղող և մաքրող սարք, ջրի թորման սարք, ծայրակալ յուղող սփրեյ  և այլ ատամնաբուժական գործիքներ, 

 “TERUMO-EUROPE” (Բելգիա) - Կորոնար և պերիֆերիալ ստենտներ, սրտաբանական և պերիֆերիալ կատետերային համակարգեր, , միկրոկատետերներ, ասպիրացիոն կատետերներ,  օքսիգենատորներ, կրծքավանդակի սղոց, կանյուլաներ, կենտրոնական երակային կատետերներ, ներերակային կատետերներ, ներարկիչներ,ատամնաբուժական և բժշկական ասեղներ, լաբորատոր ասեղներ, ախտորոշիչ սրվակներ, արյան պարկեր, , ինֆուզիոն ներարկիչներ և պոմպեր,

 “3M” (Շվեյցարիա) –Վիրակապային միջոցներ ( ստերիլ և ոչ ստերիլ) , օրթոպեդիկ վիրակապեր (արհեստական գիպսեր, լոնգետներ, շինաներ, իմոբիլիզացիոն վիրակապեր), ավտոկլավի ինդիկատորներ, վիրահատական ծածկող արհեստական մաշկ IOBAN , ԷԿԳ էլեկտրոդներ.

“EMS” (Շվեյցարիա) – Պիեզո- խիրուրգիական ապարատ, ատամնափառ մաքրող գործիք, ատամնափառ մաքրող փոշի,

 “SUPERMAX” (Մալայզիա) –Փոշով և առանց փոշու վիրահատական ստերիլ և ոչ ստերիլ ձեռնոցներ, ատամնաբուժական ձեռնոցներ

 “DENTAURUM” (Գերմանիա) – Ատամնաբուժական իմպլանտներ, օրթոդոնտիկ պարագաներ և գործիքներ

 “GNATUS” (Բրազիլիա) - Ատամնաբուժական բոր մեքենա, ատամնաբույժի աթոռ, 

ախտահանիչ ավտոկլավ, Bio Vac, ատամնաբուժական ռենտգեն ապարատ, տուրբինային ծայրակալներ

 “LEONHARDLANG” (Ավստրիա) - Սրտի սրտագրիչ ապարատի էլեկտրոդ, Ուլտրաձայնային գել, Էլեկտրոսրտագրիչի գել

  “Dürr Dental” (Գերմանիա) –Ատամնաբուժական կոմպրեսորներ

 “DETAX” (Գերմանիա) –Ատամնաբուժական սիլիկոնային չափսանյութեր

 “DOCTOR SMILE” (Իտալիա) - Ատամնաբուժական լազերային գործիք, ատամները սպիտակեցնող նյութ

 “VDW” (Գերմանիա) – Ատամնաբուժական էնդոդոնտիկ ապարատ, ապեքս լոքեյթոր, էնդոդոնտիկ ֆայլեր, էնդոդոնտիկ կանալ-լայնիչներ, էնդոդոնտիկ կանալ-լցիչներ, էնդոդոնտիկ գործիքների հավաքածու

“HELMUT-ZEPF” (Գերմանիա) –Բժշկական և ատամնաբուժական գործիքներ

“META DENTAL” (ԱՄՆ) –Ատամնատեխնիկական գործիքներ և սարքեր

“JOSHUA MEDICAL” (Հնդկաստան) –Պլոմբավորման նյութեր

“CODAN” Medical (Գերմանիա)-Բժշկական կատետերային համակարգեր

CSN Industie (Իտալիա)- Ատամնաբուժական ռենտգեն ապարատ,  Ատամնաբուժական թվային սենսոր  

COVIDIEN-(ԱՄՆ)-Վիրաբուժական թելեր, ասեղներ, կերակրման շնչառական կատետերներ, ֆոլե կատետերներ

MAQUET-InterVascular S.A.S.(Ֆրանսիա)-անոթի արհեստական տրանսպլանտանտներ