Մեր մասին
“ԼԱԷԿԱ” ՀՁ ՍՊ ընկերությունը, որը հիմնադրվել է 1999 թ-ին, իրականացնում է ընդհանուր բժշկական նյութերի, սարքավորումների ներմուծում և մեծածախ վաճառք Հայաստանի Հանրապետությունում:
“ԼԱԷԿԱ” ՀՁ ՍՊ ընկերության հիմնական նպատակն է ՀՀ առողջապահական հաստատություններին մատակարարել բարձրորակ նյութեր, գործիքներ, սարքավորումներ, ինչը և հանդիսանում է բժշկական ծառայությունների բարձրակարգ մատուցման հիմքը:
Ընկերությունը վերջին 12 տարիների ընթացքում համագործակցում է մի շարք հանրահայտ բրենդների հետ՝ հանդիսանալով իրենց բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
“ԼԱԷԿԱ” ընկերության գործընկերներնեն`
“TERUMO-EUROPE” (Բելգիա) - Կորոնար և պերիֆերիալ ստենտներ, սրտաբանական, պերիֆերիկ և ուռուցքաբանական կաթետերային համակարգեր, միկրոկատետերներ, ասպիրացիոն կաթետերներ, օքսիգենատորներ, կրծքավանդակի սղոց, կանյուլաներ, կենտրոնական երակային կաթետերներ, ներերակային կաթետերներ, ներարկիչներ, բժշկական ասեղներ, արյան պարկեր, ինֆուզիոն ներարկիչներ և պոմպեր:
MAQUET - InterVascular S.A.S. (Ֆրանսիա) - անոթի արհեստական տրանսպլանտանտներ (էնդոպրոթեզներ):
EUROSET (Իտալիա) – սրտավիրաբուժական սարքեր, օքսիգենատորներ, սնուցման խողովակներ, հեմոկոնցենտրատորներ և այլն։